Աշտարակի ԲԿ-ն կվերակառուցվի․ նախատեսված է նաև նոր դիահերձարանի կառուցում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

1

Կառավարության մարզային առողջապահական համակարգի արդիականացման ծրագրում ընդգրկված Արագածոտնի մարզի Աշտարակի բժշկական կենտրոնն այն 6 բուժհաստատություններից է, որոնց վերակառուցման աշխատանքները մեկնարկում են այս տարի:

Շուրջ 3095 քմ (32 մահճակալ հզորությամբ) մասնաշենքից բացի՝ նախատեսված է նաև կենտրոնի պոլիկլինիկական մասնաշենքի (շուրջ 840 քմ) և նոր դիահերձարանի կառուցում։

Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը ծանոթացել է բժշկական կենտրոնի վերակառուցմամբ պայմանավորված ծառայությունների տեղափոխման աշխատանքների կազմակերպմամբ:

--00—ԼՄ