ՌԴ-ն զբաղված է Ուկրաինայով, ինչը կարող է լարել վիճակը մեր տարածաշրջանում. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News

Կան ուժեր, որոնք մտածում են, թե Ռուսաստանը «զբաղված է» Ուկրաինայում, ինչը հնարավորություն կտա ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում։ Այս մասին Վլադիվոստոկում ընթացող Արևելյան տնտեսական գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ռուսաստանը կարևորագույն դեր ունի մեր տարածաշրջանում կայունության պահպանման հարցում։ Համենայն դեպս, այդպիսի ընկալում կա Հայաստանում։ Կան ուժեր, որոնք մտածում են, թե ՌԴ-ն չափից ավել զբաղված է Ուկրաինայով, և այդ փաստը կարելի է օգտագործել մեր տարածաշրջանն ապակայունացնելու համար», - ասել է նա։ Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԶՀ