Եվրահանձնաժողովը ներկայացրել է ՌԴ քաղաքացիների համար Շենգենյան վիզա ստանալը բարդացնելու առաջարկները

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News

1091853.jpg

Ռուսաստանի հետ ԵՄ մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագրի կասեցման դեպքում ռուսների համար Շենգենյան վիզայի արժեքը 35 եվրոյից կբարձրանա մինչև ստանդարտ 80, իսկ մշակման ժամկետը կկազմի մոտ 15 օր, բացառիկ դեպքերում՝ փաստաթղթերի ուսումնասիրությունը՝ մինչև 45 օր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասվում է  Եվրահանձնաժողովի՝ Ռուսաստանի Դաշնության հետ վիզային համաձայնագիրը  կասեցնելու առաջարկության մեջ։

Եվրահանձնաժողովը սեպտեմբերի 6-ին առաջարկներ է ներկայացրել ԵՄ-ի և Ռուսաստանի միջև վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագիրը չեղարկելու վերաբերյալ։ Այս առաջարկները կհաստատվեն ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչների կողմից՝ սեպտեմբերի 7-ին, իսկ արդեն սեպտեմբերի 12-ին որոշումը կարող է ուժի մեջ մտնել։

Եվրահանձնաժողովը նախատեսում է նաև առաջարկություններ հրապարակել եվրոպական երկրների հյուպատոսություններին, թե ինչպես աշխատել նոր պայմաններում։

--00—ԶՀ