Փրկարարները գտել են մոլորված քաղաքացուն և ուղեկցել «Պարզ լիճ» կոչվող հանգստյան գոտի

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News

parz-lich3.jpg

Սեպտեմբերի 2-ին, ժամը 14։37-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի «Պարզ լիճ» կոչվող հանգստյան գոտու տարածքում քաղաքացի Վ․ Գ․-ն (ծնված 2000 թ․) մոլորվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները գտել են մոլորված քաղաքացուն և ուղեկցել «Պարզ լիճ» կոչվող հանգստյան գոտի։

--00—ԶՀ