Ղազախստանում աշնանը կյլինեն արտահերթ նախագահական ընտրություններ. Տոկաև

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News

Տոկաև

Ղազախստանում 2022 թվականի աշնանը տեղի կունենան արտահերթ նախագահական ընտրություններ, իսկ 2023 թվականի առաջին կեսին՝ խորհրդարանական ընտրություններ։ Այդ մասին ժողովրդին ուղղված ուղերձում, հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը․ գրում է ՏԱՍՍ-ը։

Բացի այդ, Տոկաևն առաջարկել է սահմանափակել նախագահի մանդատի ժամկետը մինչև յոթ տարի՝ առանց վերընտրվելու իրավունքի։

«Ես խորհուրդ եմ տալիս նախագահի պաշտոնավարման ժամկետը սահմանափակել մեկ ժամկետով՝ 7 տարի: Վերընտրությունն արգելված է, այն «էապես կնվազեցնի իշխանության մենաշնորհացման ռիսկերը»», - ընդգծել է նա:

--00--ԱՀ