Մարդ դանակահարած նախարարը բանակից ազատվելու խայտառակ նախագիծ է բերել. պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News

Մարդ դանակահարած նախարարը բանակից ազատվելու խայտառակ նախագիծ է բերել: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց  «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ  Քրիստինե Վարդանյանը։

Վարդանյանի համոզմամբ, ներկայումս ստեղծվել է այնպիսի մի իրավիճակ, որ Ալիևն ու Էրդողանը ինչ ուզում են` Փաշինյանը տալիս է, բավարարում է նրանց պահանջները։

Ըստ պատգամավորի, հենց այս տրամաբանության մեջ իշխանությունը շարունակում է բանակը կազմաքանդելու իր քաղաքականությունը։

Վարդանյանը նշեց, որ աշխարհի բոլոր երկրները գնում են ռազմականացման և նոր ռազմական դաշինքներ գտնելու ճանապարհով, իսկ մեր իշխանությունը քանդում է բանակն այն իրավիճակում, երբ մենք շրջապատված ենք ագրեսիվ հարևաններով։

Պատգամավորի կարծիքով, այդ հարևանները ցանկանում են Հայաստանի ոչնչացումը, ինչից հետևում է, որ մեզ հզոր և կենսունակ բանակ է անհրաժեշտ։

--00--ԱՀ