Ժամանակավորապես կդադարեցվի Ստեփանակերտի որոշ հասցեների գազամատակարարումը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News

գազ

Օգոստոսի 23-ին ձմեռային նախապատրաստական աշխատանքների իրականացման պատճառով կդադարեցվի Ստեփանակերտ քաղաքի որոշ հասցեների գազամատակարարումը։

Այս մասին հայտնել են «Արցախգազ» ՓԲ ընկերությունից։ Օգոստոսի 23-ին՝ ժամը 09:30-ից մինչև 16:00-ն ընկած ժամանակահատվածը, կդադարեցվի Ստեփանակերտ քաղաքի հետևյալ հասցեների բնակիչ-բաժանորդների և հիմնարկ-ձեռնարկությունների գազամատակարարումը՝
Իսակովի 1, 1ա,3 և սեփական տներ, Պ.Սևակ 54-84, Արզանյան փակուղի, Հ.Կամարի, Նալբանդյան, Սուվորով, Ռաֆֆի, Կոմիտաս, Սաղյան, Իսակովի 4ա, «Վանատուրանց» ԱՁ, «Իրինա Առաքելյան» ԱՁ, «Մելորա Բահատուրի Ավագիմյան»ԱՁ, Ստեփ. «ՊՈԱԿ պետական մանկապարտեզ N2», «Ավանեսյան Դենտալ Կլինիկա»ՍՊԸ։

Ընկերությունը հայցում է բաժանորդների ներողամտությունը պատճառված անհանգստության համար:

--00--ԱՀ