Ռուբեն Ռուբինյանը ցավակցություն է հայտնել Թուրքիայում տեղի ունեցած խոշոր պատահարի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News

սդ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը ցավակցություն է հայտնել Թուրքիայում տեղի ունեցած խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարի կապակցությամբ։

«Ես իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Գազիանթեփում և Մարդինում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհվածների ընտանիքներին և ընկերներին։ Վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- Թվիթթերի իր էջում գրել է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը՝ իր խոսքն ուղղելով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչին և Թուրքիայի ԱԳՆ-ին։

--00—ԻԴ