Թումանյան փողոցի բնակարանում հրդեհ է բռնկվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News

․

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն օգոստոսի 18-ին՝ ժամը 23։25-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Թումանյան փողոցի թիվ 33 շենքի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում։

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բնակարանում հրդեհ է բռնկվել։

Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 19-ին, ժամը 00։38-ին, մարվել՝ 01։03-ին։ Այրվել են բնակարանի խոհանոցը՝ գույքով (մոտ 10 քմ), մալուխներ (մոտ 50 գմ), ջերմահարվել՝ հյուրասենյակը, սանհանգույցը և նախասրահը։

--00--ԱՀ