Զելենսկին ասել է Ռուսաստանի հետ բանակցությունների վերսկսման նախապայմանը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News

սա

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Լվովում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի և Թուրքիայի նախագահի հետ եռակողմ հանդիպումից հետո նշել է Ռուսաստանի հետ բանակցությունների վերսկսման նախապայմանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հղում անելով «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությանը, Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ Մոսկվայի հետ բանակցությունները հնարավոր են միայն այն դեպքում, եթե Ռուսաստանի Դաշնությունը դուրս բերի իր զորքերը Ուկրաինայում իր կողմից վերահսկվող տարածքներից:

Իր հերթին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն էլ ասել է, որ մտադիր է քննարկել Լվովի եռակողմ հանդիպման արդյունքները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

--00—ԻԴ