ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News
Հիդրոօեդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է օգոստոսի 17-18-ին մայրաքաղաքի մթնոլորտային օդի որակն՝ ըստ ստացիոնար կայանների տվյալների․
Կենտրոն համայնքի մթնոլորտային օդում փոշու կոնցենտրացիան գերազանցել է համապատասխան ՍԹԿ-ն 1.4-1.5 անգամ, ազոտի երկօքսիդի կոնցենտրացիան՝ 1․4 անգամ, ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիան՝ 1․2 անգամ։
Նոր Նորք համայնքի մթնոլորտային օդում փոշու կոնցենտրացիան գերազանցել է համապատասխան ՍԹԿ-ն 1.1 անգամ։
Մնացած համայնքների մթնոլորտային օդում գերազանցումներ չեն եղել։
Հիշեցնենք՝ վերջին օրերին Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի ազդեցության գնահատման համար լրացուցիչ նմուշառումներ է իրականացրել, որոնց արդյունքների համաձայն՝ օդում վնասակար նյութերի և փոշու ազդեցությունը նորմայից բարձր էր։
--00—ԻԴ