Մոսկվան ՀՀ ԱԳՆ-ից սպասում է բողոքի նոտայի հետ կապված պատասխան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News

ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի Դաշնությունը ՀՀ ԱԳՆ-ից պատասխան է սպասում՝ Հայաստանի ԱԳՆ-ին ուղարկված բողոքի նոտայի կապակցությամբ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Իվան Նեչաևը։ 

«ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը համապատասխան հայտարարություն է արել՝ այսօր Հայաստանի ԱԳՆ ղեկավարության և ՀՀ-ում ՌԴ գործերի ժամանակավոր հավատարմատարի միջև տեղի է ունեցել կառուցողական երկխոսություն, սպասում ենք պատասխանի»,- հավելել է Նեչաևը։

Հիշեցնենք, որ ՌԴ դեսպանությունը երեկ ՀՀ ԱԳՆ ուղարկել էր նոտա՝ բողոքելով տարբեր լրատվամիջոցներում և քաղաքական ուժերի կողմից ՌԴ-ի անվան շահարկումը՝ կապված «Սուրմալու»-ի պայթյունի հետ։

--00--ԱՀ