Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News

․

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրով Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալն ազատվել է պաշտոնից։ Այս մասին տեղեկանում ենք կառավարության կայքէջից։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Նարինե Ավագյանին ազատել կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնից»,–ասված է հրամանագրում։

Հիշեցնենք, որ Ավագյանն այդ պաշտոնին էր նշանակվել 2020-ի հուլիսի 22-ին։

--00--ԱՀ