Էրդողանն ու Լապիդը քննարկել են թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորման գործընթացը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News

ռտռ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդի հետ, գրում է ermenihaber-ը։

Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության տեղեկատվության համաձայն՝ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են թուրք-իսրայելական հարաբերությունները և տարածաշրջանային խնդիրները:

Կողմերը գոհունակություն են հայտնել թուրք-իսրայելական հարաբերությունների առաջընթացից, որի վերաբերյալ համաձայնություն էր ձեռք բերվել Թուրքիայի ու Իսրայելի նախագահների միջև։

Էրդողանը հիշեցրել է Իսրայելի հետ փոխադարձաբար դեսպաններ նշանակելու Անկարայի որոշման մասին և հավելել, որ առաջիկայում այդ ուղղությամբ հստակ քայլեր կձեռնարկվեն:

Երկու երկրների հարաբերությունները սրվել էին 2010-ին «Մավի Մարմարա» նավի միջադեպից հետո: Գազայի հատված մեկնող «Ազատության տորմիղի» միջադեպը, որի ժամանակ իսրայելցի հատուկջոկատայինները սպանել էին թուրքական «Մավի Մարմարա» նավում 9 թուրքի, հանգեցրեց Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունների կտրուկ վատթարացմանն ու դիվանագիտական հարաբերությունների մակարդակի իջեցմանը:

Իսրայելի նոր կառավարության ձևավորումից հետո, սկսվել է հարաբերությունների վերականգնման գործըթնաց, ինչի համատեքստում Թուրքիայի արտգործնախարարը մեկնել էր Իսրայել։ Դրան հաջորդեց Իսրայելի արտգործնախարարի ու նախագահի այցը Թուրքիա։

--00—ԻԴ