16 զոհից մեկի ինքնությունը դեռևս պարզված չէ, անհետ կորած է 2 հոգի․ ԱԻՆ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News

t6

Օգոստոսի 18-ին՝ ժամը 08։20-ի դրությամբ՝ որոնողափրկարարական աշխատանքները վերսկսվել են։ Կա 16 զոհ, դիներից մեկի ինքնությունը դեռևս պարզված չէ։ Երևան քաղաքի ԲԿ-ներ է դիմել 62 քաղաքացի, որոնցից 4-ը շարունակում է բուժում ստանալ, իսկ մնացածը ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել։

ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյունքում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել հետևյալ քաղաքացիները՝ Գագիկ Կառլենի Կարապետյան, ծնված 1959 թ․, Վանիկ Խաչիկի Ամիրխանյան, ծնված 1967 թ․։

--00--ԱՀ

Տեսանյութեր