Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 110,2 հա տարածքում բռնկված հրդեհները

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News

ը

Օգոստոսի 16-18-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 26 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

Երևանի Դավթաշեն վարչական շրջանում՝ 1500 քմ,

Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 3 հա,

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ 3000 քմ,

Գեղարքունիքի մարզի Մարալիկ քաղաքում՝ 4 հա, 

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 500 քմ, Հրազդան քաղաքում՝ 1200 քմ, Եղվարդ քաղաքում՝ 4 հա, Ձորաղբյուր գյուղում՝ 1000 քմ, Քանաքեռավան գյուղում՝ 500 քմ, Արգել գյուղում՝ 2000 քմ, Բջնի գյուղում՝ 8 հա,

Լոռու մարզի Սպիտակ քաղաքում՝ 5500 քմ, Ալավերդի քաղաքում՝ 300 քմ,

Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում՝ 2․6 հա, Մեղրի քաղաքում՝ 500 քմ, Կապան քաղաքում՝ 4 հա, Տեղ գյուղում՝ 10 հա, Վերիշեն գյուղում՝ 5 հա, 

Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում՝ 1 հա, Եղեգնաձոր քաղաքում՝ 3,3 հա,

Տավուշի մարզի Իջևան քաղաքում՝ 60,2 հա, Բերդ քաղաքում՝ 1․5 հա, Նորաշեն գյուղում՝ 2 հա։

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր մոտ 110,2 հա:

--00—ԻԴ

Տեսանյութեր