Ոստիկանները բացահայտել են Քաջարանի ընկերություններից մեկի տարածքում կանեփ աճեցնելու դեպք

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

․

ՀՀ ոստիկանության ծառայողները բացահայտել են, որ Կապան քաղաքի Շահումյան փողոցի 39-ամյա մի բնակիչ Քաջարանի փակ բաժնետիրական ընկերություններից մեկի տարածքում կանեփ է աճեցրել: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։

«Ոստիկանության Կապանի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Կապան քաղաքի Շահումյան փողոցի 39-ամյա մի բնակիչ Քաջարանի փակ բաժնետիրական ընկերություններից մեկի տարածքում կանեփ է աճեցնում: Օգոստոսի 16-ին ՔՈԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության և Կապանի բաժնի քրեական հետախույզները նշված ընկերության պահակետի հետնամասում հայտնաբերեցին կանեփի 6 բույս, իսկ հանդերձարանի պահարանից՝ նույն բույսից պատրաստված յուրահատուկ հոտով դեղնականաչավուն, չորացված, մանրացված զանգված: 39-ամյա տղամարդը խոստովանել է, որ բուսական զանգվածն ու կանեփի թփերը իրենն են, կանեփն ինքն է աճեցրել, մշակել՝ անձնական օգտագործման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ նախաձեռնվել է քրեական վարույթ:

--00--ԱՀ