Փլուզման վտանգը մեծ է, որոնողական աշխատանքները մինչև առավոտ դադարեցվում են. ԱԻՆ խոսնակ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

Որոշում է կայացվել  գիշերային ժամերին որոնողափրկարակական աշխատանքները դադարեցնել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

«Դադարեցումը պայմանավորված է այն տեղանքով, որտեղ ենթադրաբար եղել է պայթյունը։ Այդ հատվածում մենք ունենք էլ ավելի վտանգավոր պատկեր, քանի որ փլուզման վտանգն այդ հատվածում  ավելի մեծ է, և շտաբի կողմից որոշում է կայացվել , որ գիշերային ժամերին աշխատանքները դադարեցվեն»,- ասաց Կոստանյանը։

Նա վստահեցրեց, որ լույսը բացվելուն պես՝ աշխատանքները կվերսկսվեն։

--00--ԱՀ