ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News
Ռուսաստանի Դաշնության կառավարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ Ռուսաստանի և Հայաստանի վարչապետները հեռախոսազրույց են ունեցել:
Ըստ հաղորդագրության՝ Նիկոլ Փաշինյանը և Միխայիլ Միշուստինը քննարկել են առևտրատնտեսական ոլորտում ռուս-հայկական համագործակցության և տարբեր ոլորտներում համատեղ նախագծերի իրականացման առանցքային հարցեր, դիտարկել ԵԱՏՄ-ում համագործակցության ընդլայնման և հանդիպման նախապատրաստման առաջնահերթ խնդիրները։
--00—ԶՀ