Սուրմալուի դեպքը մեր մշակույթով է պայմանավորված, հարուստներն ուզում են ամեն գնով հարստանալ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած դեպքը մեր ներքին մշակույթով է պայմանավորված․ հարուստներն ուզում են ամեն գնով ավելի հարստանալ՝ հաշվի չառնելով մարդկանց կյանքերը: Այս դեպքերը պետք է մեզ դաս լինեն, որ հույսներս դնենք ոչ միայն պետական կառույցների վրա, այլև կազմակերպված լինենք: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

«Ինչ խոսք, մեղքի մեծ բաժինը պետությանն է, հետաքննություն կլինի՝ կպարզվի՝ ովքեր են պատասխանատուները, եթե խախտում է արձանագրվել, պետք է օրենքը խիստ կիրարկվեր՝ դադարեցնեին գործունեությունը, ոչ թե ժամանակ տային: Ամենայն խստութամբ պատասխանատուները պետք է պատժվեն»,- շեշտեց նա:

Անդրադառնալով օգոստոսի սկզբին սահմանային լարվածությանը՝ Աղազարյանը նշեց, որ Ադրբեջանն առիթ է ստեղծում պատերազմական գործողությունների վերսկսման համար, բայց չպետք է վախենալ, պիտի մեր պաշտպանունակությունն ուժեղացնենք, որ հակազդեք նրանց ագրեսիվ նկրտումներին:

«Խաղաղություն ուզողը պետք է պատրաստ լինի պատերազմի, սթափ պետք է նայենք իրավիճակին և ուժեղանանք: Մենք ձգտում ենք խաղաղության, բայց վստահ չեմ, որ Թուրքիան և Ադրբեջանը նույնպես ձգտում են»,- ավելացրեց մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ տեսանյութում։