«Սուրմալու»-ի պայթյունից զոհվել է նաև Արտավազդ Եղոյանի եղբոր թոռը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

92365 (1).jpg

Հաղորդավար, ռեժիսոր Արտավազդ Եղոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից զոհվել է նաև եղբոր թոռը։
  
««Սուրմալու»-ի հայտնի պայթյունի զոհ դարձավ նաեւ եղբորս ավագ թոռը՝ 22 տարեկան Վաչագանս՝ 44-օրյա պատերազմի մասնակից:

Թուրքի ձեռքը քեզ չհասավ, Վաչո ջան: Աղետի դեմ անզոր եղար, Աստված հոգիդ լուսավորի, համով բալես...

Վաչագան Վահագի Եղոյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ օգոստոսի 17-ին, ժամը 18։00-ին՝ Կոնդի Սբ Հովհաննես եկեղեցում, հուղարկավորությունը հաջորդ օրը նույն վայրից՝ ժամը 14։00-ին», - գրել է Արտավազդ Եղոյանը։

--00—ԶՀ