Ուկրաինական հացահատիկով բեռնված ևս 4 նավ ուղևորվել է Ստամբուլ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

աշխարհ

Ուկրաինական հացահատիկի միջազգային շուկաներ դուրս բերման պայմանավորվածության շրջանակում օգոստոսի 18-ին ևս 4 բեռնանավ է ուղևորվել  Ստամբուլ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ Օդեսայի և Չերնոմորսկի նավահանգիստներից դուրս եկած 4 նավերը բեռնված են արևածաղկով, արևածաղկի յուղով և եգիպտացորենով։

--00--ՏՏ