«Սուրմալու»-ի շենքի հատակագիծը ճշտում ենք սեփականատերերի հետ․ միշտ կապի մեջ ենք

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

Այս պահին մեծ քանակի աշխատակիցների անհրաժեշտություն չունենք, քանի որ տեխնիկան պետք է աշխատի։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԻ փոխնախարար Արտյուշ Գրիգորյանը՝ հավելելով, որ մասնագետներն աշխատում են փլուզման վտանգը հասկանալու համար։

Հարցին, թե աշխատանքներն ավատավելուց հետո արդյո՞ք շենքն ամբողջությամբ ապամոնտաժվելու է, փոխնախարարը նշեց․ «Որոնողափրկարարական աշխատանքներն ավերտելուց հետո մասնագետները որոշում կկայացնեն այդ հարցով»։

Փոխնախարարի ավելացրեց նաև, որ ի սկզբանե ունեցել են շենքի հատակագիծը և նախագիծը։

«Որոնողական աշխատանքների ժամանակ հայտանբերեցին տարածքներ, հատկապես նկուղային հատվածներում, որը մեր ունեցած նախագծերում չէր երևում, դրա համար լրացուցիչ նախագիծ ենք ուզել, որպեսզի նույնականացնենք մեր ունեցած նախագծերի հետ։ Սեփականատերերը որոնողական աշխատանքներին չեն մասնակցում, սակայն որոշակի տեղեկություններ ճշտելու համար կապի մեջ ենք»,-ասաց Արտյուշ Գրիգորյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

--00—ԻԴ