«Սուրմալու»-ի պայթյունի գործով 20-ից ավելի հարցաքննված կա. կենտրոնի սեփականատերը չի հարցաքննվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News

1498121510,0578.jpeg

«Սուրմալու» առեւտրի կենտրոնի պայթյունի դեպքի առնչությամբ նախաձեռնված վարույթով հարցաքննվել է 20-ից ավելի անձ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 16-ին, NEWS.am-ը տեղեկացավ Քննչական կոմիտեից։

Կոմիտեից տեղեկացանք, որ առեւտրի կենտրոնի սեփականատեր Ռազմիկ Զաքարյանը չի հարցաքննվել։

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առեւտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետեւանքով 60–ից ավելի մարդ տուժել է, 16 մարդ զոհվել, ժամը 17։00-ի դրությամբ 3 հոգի համարվում է անհետ կորած։ Նախնական վարկածով՝ պայթյունի պատճառը առեւտրի կենտրոնում գործող հրավառության նյութերի պահեստում բռնկված հրդեհն է եղել։

Պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 357-րդ հոդվածի 2-րդ մասի (Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանք) եւ 358-րդ հոդվածի 2-րդ մասի (Դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանք) հատկանիշներով։

--00--ԶՀ