Մեքսիկայի դեսպանությունը ցավակցել է Հայաստանի ժողովրդին և կառավարությանը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News

6

Հայաստանում Մեքսիկայի դեսպանությունը (նստավայրը՝ Մոսկվա) ցավակցություն է հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարությանը և ժողովրդին Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ: Այդ մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Մեքսիկայի դեսպանատան թվիթերյան գրառումը:

«Մեքսիկայի դեսպանությունը իր անկեղծ ցավակցությունն է հայտնում Հայաստանի ժողովրդին և կառավարությանը, ինչպես նաև զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում է մաղթում բոլոր նրանց, ովքեր տուժել են «Սուրմալու» շուկայում տեղի ունեցած պայթյունից», - նշված է գրառման մեջ:

--00—ԻԴ