Մետրոպոլիտենի 10 կայարաններում պայթուցիկ սարքավորումներ չեն հայտնաբերվել․ աշխատանքը վերականգնվել է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News

հասարակական

«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ»-ի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հարգելի՛ քաղաքացիներ,

ԱԻ նախարարության և ոստիկանության կինոլոգիական ու սակրավորական խմբերի՝ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի 10 կայարանում, իրականացրած տեղազննման աշխատանքների արդյունքում պայթուցիկ սարքավորումներ չեն հայտնաբերվել։

Ժամը 15:00 -ից մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է։

Պատճառված անհարմարության համար՝ հայցում ենք ուղևորների ներողամտությունը»։

--00--ԱՀ