Ալբանիայի ԱԳՆ-ն ցավակցել է Երևանում տեղի ունեցած պայթյունի առնչությամբ

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍ, 24News

82405_b.jpg

Ալբանիայի Եվրոպայի և արտաքին գործերի հարցերով նախարարությունն իր ցավակցությունն է հայտնել Երևանում տեղի ունեցած ողբերգական պայթյունի առնչությամբ:

«Խորապես վշտացած ենք Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ուժգին պայթյունի մասին սարսափելի լուրի առնչությամբ: Մեր անկեղծ ցավակցություններն ենք հայտնում այն ընտանիքներին, ովքեր կորցրել են իրենց հարազատներին: Վիրավորներին մաղթում ենք լիակատար և շուտափույթ ապաքինում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասված է գերատեսչության «Թվիթեր»-ի միկրոբլոգում:

--00--ԱՀ

Տեսանյութեր