16 զոհերից 13-ի ինքնությունը հաստատվել է, անհետ կորած է համարվում 10 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված 16 մարդու մարմին է հայտնաբերվել, որոնցից 13-ի ինքնությունը հաստատվել է։ Նրանց թվում են նաև հղի կինն ու երեխան։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը։ 

«Այս պահին անհետ կորած է համարվում 10 մարդ», - հավելեց նա։

--00--ՏՏ