Թարմացված տվյալներով անհետ կորածների թիվը 21 է, այդ թվում՝ ԻԻՀ 5 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News

82405_b.jpg

ԱԻՆ թարմացված տվյալներով անհետ կորածների թիվը 21 է։ Որոնվում է Իրանի ևս մեկ քաղաքացի՝ Մոնիրե Նադերի (ԻԻՀ քաղաքացի)։ Ընդհանուր առմամբ որոնվում է Իրանի Հանրապետության 5 քաղաքացի։

«Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել հետևյալ քաղաքացիները՝

1․ Արամ Հայրապետյան (ծնված 1981 թ․)

2․ Մարատ Շահբազյան

3․ Սիրարփի Խաչատրյան

4․ Մարիամ Խաչատրյան

5․ Հարութ Գարաքյան

6․ Գագիկ Կարապետյան

7․ Արտավազդ Հայրապետյան

8․ Էռնա Գրիգորյան (ծնված 1980 թ․) 

9․ Հրաչյա Սարգսյան (ծնված 1976 թ․) 

10․ Վաչագան Եղոյան (ծնված 2000 թ․) 

11․ Վանիկ Ամիրխանյան

12․ Կսենիա Բադալյան (ծնված 1981 թ․)

13․ Արամ Հարությունյան

14․ Դավիթ Մխիթարյան

15․ Մելինե Տալոյան (ծնված 1997 թ․) 

16․ Լյուբա Գլեբովա (ՌԴ քաղաքացի, ծնված 1959 թ․)

17․ Մարիամ Ֆաթհի (ԻԻՀ քաղաքացի)

18․ Վանիա Ֆաթհի (ԻԻՀ քաղաքացի, ծնված 2016 թ․)

19․ Էդրիս Ֆաթհի (ԻԻՀ քաղաքացի, ծնված 2002 թ․)

20․ Քիոմարս Ֆաթհի (ԻԻՀ քաղաքացի, ծնված  1972 թ․)

21․ Մոնիրե Նադերի (ԻԻՀ քաղաքացի)

Անհետ կորած քաղաքացիների վերաբերյալ որևէ տեղեկություն ունենալու դեպքում խնդրում ենք զանգահարել «911» թեժ գիծ։

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով եռհարկանի շինությունը մասնակի փլուզվել է։ 

--00--ԶՀ