Երևանի «Մետաքս» թաղամասում բախվել են Ford Transit-ն ու 06-ը․ կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News

9df4b4da71aabbf7b61191d04d123e24 (1).jpg

Այսօր՝ օգոստոսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։15-ի սահմաններում Խորենացի և Քրիստափորի խաչմերուկում բախվել են Ford Transit և VAZ 2106 մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին գրում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։

Վթարի փաստով Գ․ Ծառուկյանի կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ։ Պարեկային ծառայությունն ու քննչական բաժնիը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

--00--ԶՀ