Խոր ցավ ու կսկիծ եմ ապրում «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News

հասարակական

ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:

«Խոր ցավ ու կսկիծ եմ ապրում մեր ժողովրդին պատուհասած աղետի՝  Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության  կապակցությամբ:

Ցավակցության ու վշտակցության խոսքերս եմ հղում զոհերի ընտանիքներին և հարազատներին։

Շուտափույթ ապաքինում եմ մաղթում վիրավորներին։

Ուժ, կորով ու համբերություն բոլորիս»,-ասված է ուղերձում։

--00--ՏՏ

Տեսանյութեր