ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News
Փլատակների տակ կան օջախներ, անգամ բարձր հարկերում կան օջախներ, որոնք հովացման աշխատանքներ չկատարելու դեպքում կարող են բռնկվել։ Այս մասին 24News-ին ասաց ԱԻ փոխնախարար Դավիթ Համբարձումյանը։
Նրա խոսքով՝ որոշ հատվածներում հնարավոր փլուզմամբ է պայմանավորված հրշեջ և փրկարար ծառայությունների զգուշավորությունը։
«Որոշ հատվածներում միայն ձեռքի աշխատանք է կատարվում։ Այդ պատճառով է, որ մենք այսօր կամավորների չենք ներգրավել, այս պահին դրա կարիքը չկա, բայց եթե լինի, անպայման կդիմենք։ Տեխնիկական միջոցները բավարար են եղել ամբողջ գիշեր և երեկվա ընթացքում։ Ամբողջ թափով աշխատանքները շարունակվում են»,-նշեց փոխնախարարը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00--ԶՀ