«Սուրմալուի» պայթյունից տուժած 21 մարդ ստացել է միջին ծանրության վնասվածքներ. ԱՆ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News

35952.jpg

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել է 6 մարդ։ Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։

Բժշկական կենտրոններ տեղափոխվածների թիվն այս պահին 61 է:

Տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 21 տուժած: Նրանց առողջական վիճակը մասնագետները գնահատում են միջին ծանրության:

Մյուս հոսպիտալացվածները ստացել են անհրաժեշտ բուժօգնությունն ու դուրս գրվել:

--00--ԶՀ

 

 

Տեսանյութեր