5 տարեկան երեխան և իր հղի մայրը համարվում են անհետ կորած. ԱԻՆ նախարար

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News

հասարակական

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով անհետ կորել է հինգ տարեկան երեխա և իր հղի մայրը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԻՆ նախարար Արմեն Փամբուխչյանը:

Ըստ նրա, անհետ կորածների թիվը հասնում է քսանի, այս պահին հայտնի է երեք մարդու մահվան մասին:

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։