Կտրուկ վատթարացել է շարքային զինծառայողի ինքնազգացողությունը․ նրա կյանքը փրկել չի հաջողվել․ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News

զինվոր

Օգոստոսի 14-ին, ժամը 15:20-ի սահմաններում, կտրուկ վատթարացել է ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Մանվել Մյասնիկի Թադևոսյանի (ծնվ. 1981թ.) ինքնազգացողությունը: Չնայած անմիջապես ցուցաբերված բժշկական օգնությանը` զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել, տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան պատճառը պարզելու համար:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Մանվել Թադևոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

--00--ԱՀ

Տեսանյութեր