Երևանի մետրոպոլիտենն այս պահին չի աշխատում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News

հասարակական

Այս պահին մոտրոպոլիտենի բոլոր կայարաներից քաղաքացիները տարհանվում են: Այս մասին 24News-ին հայտնեց ԱԻՆ մամուլի ծառայության խոսնակ Հայկ Կոստանյանը։

«16: 46 րոպեին հերթական անգամ էլեկտրոնային տարբերակով Երևանի քաղաքապետարանին տեղեկատվություն է ուղարկվել, որ մետրոպոլիտենում պայթուցիկ է տեղադրված, տեղեկատվությունը քաղաքապետարանը ուղարկել ԱԻՆ: Այս պահին մետրոյի բոլոր կայարաններից տարհանում է իրականացվում, տեղում աշխատում են նաև փրկարար ծառայության աշխատակյիցները, ոստիկանության և Ազգային անվտանգության աշխատակիցների հետ համատեղ»,-նշեց խոսնակը: