ՊՆ N զորամասի պահպանության գոտում անցկացվել են խնդիրների ճշգրտման և տեղազննման աշխատանքներ

ԵՐԵՎԱՆ, Օգոստոսի 9, 24News

large.jpg

ՊՆ N զորամասի պահպանության գոտում օգոստոսի 9-ին անցկացվել են խնդիրների ճշգրտման և տեղազննման աշխատանքներ։

Ճշգրտվել են զորքերի մարտական խնդիրներն ու տեղաբաշխման կարգը, հստակեցվել է ստորաբաժանումների գործողությունների հաջորդականությունը, ստուգվել են հրետանային ստորաբաժանումների հրամանատարների մարտական փաստաթղթերը, պաշտպանական և հակահարձակողական մարտերի նախապատրաստման ու ղեկավարման հմտությունները։

--00--ԶՀ