ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 9, 24News
N զորամասում օգոստոսի 9-ին իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ:
Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Շարային ստուգատեսում ստուգվել են զինծառայողների հաստիքային սպառազինությունն ու հանդերձանքը, պատրաստության աստիճանը, մարտական խնդիրների իմացությունը։ Անձնակազմը հրահանգավորվել է անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ:
--00--ՏՏ