Կախարդական շոու՝ համաշխարհային մակարդակի գեղասահորդների մասնակցությամբ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 9, 24News

մշակույթ

Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցը և Ticketon.am-ը ներկայացնում են.

օգոստոսի 26-ին և 27-ին կախարդական սառցե շոու

«ՁՅՈՒՆԵ ԹԱԳՈՒՀԻՆ»՝ համաշխարհային մակարդակի գեղասահորդների մասնակցությամբ:

Կայի ու Գերդայի անմահ պատմությունը ընկերության և հավատարմության, խիզախության և նվիրվածության մասին, որը հերթական անգամ կհիշեցնի՝ իսկական ընկերությունն ու անկեղծ սերը կարող են հալեցնել անգամ ամենասառած սիրտը:

Այս գունագեղ ներկայացումը անմոռանալի հույզեր ու հեքիաթային տրամադրություն կնվիրի ինչպես ամենափոքր հանդիսատեսին, այնպես էլ նրանց ծնողներին:

Տոմսերը ձեռք բերելու համար այցելեք https://ticketon.am/ կամ զանգահարեք` 099 955 225

--00--ՏՏ