Ահազանգ․ բարձրահարկի կայանատեղիում կասկածելի ճամպրուկ է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News

3

Oգոստոսի 8-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։05-ի սահմանում  ԱԻՆ ՓԾ 911 Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օրբելի Եղբայրների փողոցի թիվ 67/2 շենքի 2-րդ հարկի ավտոկայանատեղիում հայտնաբերվել է կասկածելի ճամպրուկ, գրում է shamshyan.com-ը։

Ժամանել են ԱԻն ՓԾ թիվ 5 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ՔՊՎ ՔՊՈՒՀԿ հրշեջ փրկարարական և ինժեներական ջոկատը և Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը՝ Վարդանյանի գլխավորությամբ։ Տեխզննման արդյունքում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել։

Գտնվել է ճամպրուկ, որի մեջ եղել է ոսկեջրած իրեր, և չի բացառվում, որ այն քաղաքացիներից մեկինն է, ով այցելել է նշված շենք և այն մոռացել ավտոկայանատեղիում։ Փրկարարներն այն հանձնեցին շենքի անվտանգության աշխատակցին։