Երևանի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News

անձրև

Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը կրկին հիշեցնում է, որ օգոստոսի 8-13-ը Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում և Արարատյան դաշտում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի:

Երևանի առանձին հատվածներում այսօր երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Oգոստոսի 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:

Մարզեր․ շրջանների զգալի մասում այսօր, օգոստոսի 9-ին, 10-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ: Օգոստոսի 10-ի ցերեկը, 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիսարևելյան 2-5մ/վ: Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 9-13-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով:

Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։

--00—ԼՄ