Ամերիկացիների 40 տոկոսը չի ցանկանում Բայդենի և Թրամփի՝ երկրորդ ժամկետով վերընտրվելը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News

աշխարհ

ԱՄՆ-ի բազմաթիվ ընտրողներ այն կարծիքին են, որ ԱՄՆ-ի գործող նախագահ Ջո Բայդենի կամ երկրի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի երկրորդ նախագահական ժամկետը «վատագույն» տարբերակը կլիներ երկրի համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Yahoo News-YouGov-ի կողմից անցկացված հարցման տվյալները:

Դրա համաձայն, հարցվածների 37 տոկոսը երկրի համար «վատագույն» տարբերակ Է համարում 2024 թվականին Թրամփի վերընտրվելը, 35 տոկոսը նույն բանը հայտարարել Է Բայդենի մասին: Ճշտվում Է, որ այն մարդկանց թվում, որոնք դեմ են հանդես գալիս Թրամփի վերընտրվելուն, 85 տոկոսը դեմոկրատներ են, իսկ 25 տոկոսը՝ հանրապետականներ: Բայդենի համար երկրորդ նախագահական ժամկետին դեմ Է դեմոկրատների 43 տոկոսը, հանրապետականների՝ 84 տոկոսը: Դրա հետ մեկտեղ Թրամփին աջակցություն Է հայտնել հարցման մասնակիցների 39 տոկոսը, Բայդենին աջակցում Է 41 տոկոսը:

Մինչդեռ, դեմոկրատների 30 տոկոսը պատրաստ Է պաշտպանել փոխնախագահ Քամալա Հարիսի թեկնածությունն այն դեպքում, եթե Բայդենն իր թեկնածությունը չառաջադրի, իսկ Հարիսն առաջադրի իր թեկնածությունը: Ընտրողների 52 տոկոսը հայտարարել Է, որ կցանկանար, որպեսզի փոխնախագահի փոխարեն Դեմոկրատական կուսակցությունից թեկնածու լիներ ուրիշ մեկը:

Միեւնույն ժամանակ հանրապետականների շրջանում 44 տոկոսը հայտարարել Է, որ կաջակցեր Թրամփին, իսկ հարցվածների մոտավորապես մեկ երրորդը կնախընտրեր Հանրապետական կուսակցությունից որպես նախագահի թեկնածու տեսնել նահանգապետ Ռոն Դեսանտիսին: Հարցումն անցկացվել Է հուլիսի 28-ից մինչեւ օգոստոսի 1-ը, մասնակցել են 1557 հազար չափահաս ամերիկացիներ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

--00--ՏՏ