Աղավնոյում, Բերձորում կազմակերպվում է ինքնապաշտպանություն․ Սուրեն Պետրոսյանն ընտանիքի հետ գյուղում է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News

նկար

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ղեկավար Սուրեն Պետրոսյանը Տելեգրամի իր էջում տեսանյութ է հրապարակել Արցախից՝ տեղեկացնելով, որ Արցախի Բերձոր և Աղավնո համայնքների համար կազմակերպվում է ինքնապաշտպանություն։ 

«Արցախի Բերձոր և Աղավնո համայնքների համար կազմակերպվում է ինքնապաշտպանություն։ 
 
Այն մարդիկ, ովքեր իրականում նպատակ ունեն և գործնականում պատրաստ են իրենց ներդրումն ունենալ Բերձորի ու Աղավնոյի պահպանման հարցում կոչ ենք անում օր առաջ միանալ պայքարին։ 
 
Այս պահին «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանն իր ընտանիքի հետ գտնվում է Աղավնո գյուղում»։

--00—ԼՄ