Շատ կարևոր է, որ Հայաստանը անհապաղ կատարի եռակողմ համաձայնագրի պայմանները

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 6, 24News

էրդողան

Շատ կարևոր է, որ Հայաստանը անհապաղ կատարի եռակողմ հռչակագրի պայմանները։ Այդ մասին լրագրողներին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանից վերադառնալուն պես, գրում են թուրքական ԶԼՄ-ները:

«Առաջին հերթին մենք դատապարտում ենք հարձակումը, որը հանգեցրեց ադրբեջանցի զինծառայողի մահվան»,-ասել է նա:

Ըստ աղբյուրի՝ նա նաև նշել է, թե իբր «Ղարաբաղը ադրբեջանական հող է», և թե իբր Ադրբեջանը դեմ է իր տարածքում անօրինական զինված խմբավորումների առկայությանը:

«Եռակողմ համաձայնագրի ընդունումից անցել է գրեթե 2 տարի: Շատ կարևոր է, որ Հայաստանն անմիջապես կատարի այս պայմանները»,- ասել է Էրդողանը։

--00—ԼՄ

Տեսանյութեր