ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 6, 24News
Օգոստոսի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Սասունցի Դավթի հրապարակի հարևանությամբ՝ մշակույթի տան հետնամասում հաստաբուն ծառից մի հատված կոտրվել և ընկել է, գրում է shamshyan.com-ը:
Ըստ նախնական տեղեկությոան՝ տուժածներ չկան։ Վնասվել են էլեկտրական լարերն ու գազախողովակները։
Ժամանել են Երևանի քաղաքապետարանի կանաչապատման աշխատակիցները և էլեկտրական սղոցներով մասնատում են տապալված ծառը, որպեսզի էլեկտրոցանցի և Գազպրոմի աշխատակիցները կարողանան աշխատել։
--00—ԼՄ