ՌԴ-ում օրական կտրվածքով վարակվածների թիվը մոտենում է վերջին 3 ամսվա առավելագույն ցուցանիշին

ԵՐԵՎԱՆ, Օգոստոսի 6, 24News

1089787.jpg

Ռուսաստանում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 19 հազար 974 դեպք: Նախորդ օրվա համեմատ նկատվում է դեպքերի ավելացում: Նախորդ օրը գրանցվել էր 18 հազար 555 դեպք:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ մեկ օրվա կտրվածքով վարակվածների թիվը հետո մոտենում է մարտի 30-ից հետո գրանցված առավելագույն ցուցանիշներին: Նշված ժամանակահատվածից մինչ այսօր առավելագույն ցուցանիշը եղել է 20 հազար 145: 

Համավարակի սկզբից ի վեր ՌԴ-ում կորոնավիրուսով վարակվելու 18 692 396 դեպք է գրանցվել: Ապաքինվել է 18 030 626 մարդ:

--00--ԶՀ

Տեսանյութեր