Եթե ԱՄՆ-ն քայլեր չձեռնարկի՝ Ալիևի վարչակարգին պատասխանատվության ենթարկելու, սա վերջին դեպքը չի լինի

ԵՐԵՎԱՆ, Օգոստոսի 6, 24News

schiff-01-as-gty-190928_hpMain_4x3_992.jpg

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովի ղեկավար, հայկական լոբբիի առաջնորդներից Ադամ Շիֆը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Արցախում ադրբեջանական հերթական սադրանքի մասին։

«Ես խորապես մտահոգված եմ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ հրադադարի մասին համաձայնագրի ուղղակի խախտման հետևանքով զոհերի, այդ թվում ՝ երկու հայ զինվորների մահվան մասին հաղորդագրություններով։ Սա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանը սադրանքով հարձակվում է հայկական ուժերի վրա, և եթե Միացյալ Նահանգները անհապաղ գործողություններ չձեռնարկի Ալիևի վարչակարգին պատասխանատվության ենթարկելու համար, սա վերջինը չի լինի։ Չափազանց կարևոր է, որ Պետդեպարտամենտն օգտագործի իր բոլոր դիվանագիտական խողովակները և լծակները լարվածությունը նվազեցնելու և Ամերիկայի կողմից Հայաստանի ինքնիշխանությանն ու Արցախի տարածքային ամբողջականությանը անսասան աջակցություն ցուցաբերելու համար։

Այս տարի և նախորդ տարիներին ազգային պաշտպանության ֆինանսավորման մասին օրենսդրության մեջ ես բազմիցս կոչ եմ արել անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց, տասնյակ միլիոնավոր դոլարներ հատկացնել Արցախին մարդասիրական և տնտեսական օգնության համար, ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրամադրվող օգնության ամբողջական արգելքի և ԵԱՀԿ-ի միջոցով Մինսկի խմբի ամերիկյան մասնակցության վերսկսման՝ խաղաղ գործընթացն ակտիվացնելու համար։ Այդ գործողություններից յուրաքանչյուրը վճռորոշ նշանակություն ունի հայ ժողովրդի պաշտպանության համար և վճռական ազդանշան է ուղարկում այն մասին, որ Ամերիկան կարող է և կպաշտպանի ժողովրդավարությունը ողջ աշխարհում ։

Ես միշտ լինելու եմ Հայաստանի և Արցախի ժողովրդի կողքին»,- գրել է Շիֆը։

--00--ԶՀ

 

 

 

 

 

 

Տեսանյութեր