Պուտինն ու Էրդողանը Սոչիում քննարկելու են Արցախում տիրող վիճակը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News

տարածաշրջան

Թուրքական լրատվամիջոցներն անդրադարձել են օգոստոսի 5-ին Սոչիում կայանալիք Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպմանը: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Նշվում է, որ Պուտին-Էրդողան հանդիպման ընթացքում քննարկվելու է 6 հարց, որոնց թվում են Թուրքիայի կողմից Սիրիայում իրականացվելիք հնարավոր ռազմական օպերացիան, ռուս-ուկրաինական պատերազմը, «հացահատիկի միջանցքը»,  ռազմաարդյունաբերական և էներգետիկ համագործակցությունը, ինչպես նաև իրավիճակն Աֆղանստանում և Լիբիայում:

Տեղեկություն կա նաև այն մասին, որ ի թիվս վերոհիշյալ թեմաների, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները Սոչիում պիտի քննարկվեն Արցախում տիրող իրավիճակն ու շփման գծում տեղի ունեցած էսկալացիան։

--00--ՏՏ

Տեսանյութեր