Հովտային և նախալեռնային գոտիներում հրդեհավտանգ իրավիճակ է․ որոշ շրջաններում կանձրևի

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News

աին

Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի:

Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 5-ի կեսօրից հետո, 6-8-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ: Օգոստոսի 9-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ: Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 6-8-ն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Օգոստոսի 5-8-ի երեկոյան ժամերին և գիշերը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Oգոստոսի 9-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

--00—ԼՄ

Տեսանյութեր