Մտահոգված եմ ԼՂ-ում և տարածաշրջանում բնակվողների անվտանգությամբ. ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News

նկար

ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերը Twitter-ի իր միկրոբլոգում նշել է, որ մտահոգված է Լեռնային Ղարաբաղում և տարածաշրջանում բնակվողների անվտանգության համար՝ մարտական գործողությունների վերսկսման մասին հաղորդումների պատճառով։

«Լայնամասշտաբ ռազմական գործողություններին վերադարձ չենք ցանկանում, ինչպիսիք էին 2020 թ․ տեղի ունեցածները, և կոչ ենք անում անհապաղ քայլեր ձեռնարկել լարվածության թուլացման ուղղությամբ և խուսափել հետագա էսկալացիայից»,-գրել է պաշտոնյան:

--00—ԼՄ